Հայաստանի վարչապետի այցը Իրան շրջադարձային կլինի երկու երկրների զարգացման համար. Էբրահիմ Ռայիսի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին աճել է 43 տոկոսով, մեր նպատակն է այն հասցնել 3 միլիարդ դոլարի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Mehrnews»-ը, այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Իրանի նախագահն ասել է, որ անշուշտ, Հայաստանի վարչապետի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն շրջադարձային կլինի երկու երկրների զարգացման համար:

Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ բարիդրացիության քաղաքականությունը Իրանի կառավարության կողմից ընդգծված ռազմավարություններից մեկն է՝ ընդգծելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգում երկկողմ հանդիպումներն են՝ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային հարաբերությունների և անվտանգության ոլորտում հարաբերությունների զարգացման համար:

«Մեր նպատակն է ապրանքաշրջանառությունը հասցնել երեք միլիարդ դոլարի, ինչին կարելի է հասնել երկու երկրների կամքի առկայության դեպքում», - հավելել է նա:

Ռայիսին ընդգծել է, որ երկու երկրների միջեւ լավ հարաբերությունները, անշուշտ, կհանգեցնեն տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում հարաբերությունների բարելավմանը:

Նա հայտարարել է, որ Իրանը Կովկասյան տարածաշրջանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է, ուստի Կովկասյան տարածաշրջանում անվտանգությունը և խաղաղությունը և իրադարձությունների զարգացումները շատ կարևոր են Իրանի համար:

Իրանի նախագահը շեշտել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային սուբյեկտների կողմից:

«Տարածաշրջանում օտարերկրացիների ցանկացած միջամտություն կստեղծի խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն»,- նշել է նա:

Հայերեն العربية English Русский Türkçe

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը