Քաղաքականություն

Սոչիում ավարտվել է Փաշինյանի և Պուտինի պատվիրակությունների մասնակցությամբ երկկողմ հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Սոչիում ավարտվել է Փաշինյանի և Պուտինի պատվիրակությունների մասնակցությամբ երկկողմ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվիրակությունների մասնակցությամբ երկկողմ հանդիպումը. երկրի ղեկավարները մնացել են տետ-ա-տետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովոստի»-ն: Բանակցությունները ընթացել են մոտ մեկ ժամ:

Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն երկկողմ հանդիպումներ կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո կմեկնարկի եռակողմ հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում