Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարhահատվածի կամրջին գազատար խողովակն ընկել է ավտոմեքենայի վրա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 26-ին, ժամը 10։29-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարhահատվածի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. ըստ ահազանգի՝ ավտոմեքենան բախվել է գազատարին, որն ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան։ Գազատարի տակից ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Opel AstraG» (վարորդ` Ա. Ղ., ծնված 1995 թ.) և «VAZ-2109» (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1998 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատարին, ինչի հետևանքով խողովակն ընկել է ավտոմեքենայի վրա։

Նշվում է, որ փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել գազատարի տակից։

Հայերեն

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 16/10/26