Թուրքիան պատրաստվում է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պատրաստվում է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ադրբեջան կատարած այցի ընթացքում իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Շուշիի հյուրանոցներում ներդրումները նաև այն կդարձնեն գրավչության կենտրոն։ Շուշիում նաև գլխավոր հյուպատոսություն ենք բացում»,- ասել է նա:

Հայերեն العربية Español Русский