Թուրքական կողմը ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացը պետք է ավելի ու ավելի քիչ կապի Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շեշտում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում Թուրքիան պետք է կարգավորման գործընթացն ավելի ու ավելի քիչ կապի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ, հակառակը՝ պետք է գիտակցի, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը թողնել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարն ասաց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցին:

«Երկու երկրները նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին, որոնք արդեն 4 հանդիպում են ունեցել, առարկայական հանդիպումներ են ունեցել երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկու երկրների միջև Թուրքիայի կողմից փակված սահմանը բացելու ուղղությամբ»,-ասաց Միրզոյանը:

Նախարարը հիշեցրեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հրավերով ինքը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, օրեր առաջ տեղի է ունեցել նաև Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը:

«Գործընթացը համարում եմ դրական: Ուղենիշը հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն է: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Թուրքիայի մեր զրուցակիցները պետք է ավելի ու ավելի քիչ այս գործընթացը կապեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ: Եվ հակառակը՝ պետք է գիտակցեն, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը գործել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա: Երբեմն հարցերի վերաբերյալ հնչում են արտահայտություններ, որոնք հիմք են տալիս մտածելու, որ, օրինակ, նույն Թուրքիան գուցե արտատարածքային կարգավիճակով միջանցքի բացման հարցում ավելի շահագրգիռ է, քան, օրինակ, Ադրբեջանը»,-ասաց Միրզոյանը:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ