Մշակույթ

ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշամեդալով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԺ նախագահի կարգադրության մեջ:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածով` կարգադրում եմ.

Հայ մշակույթի եւ երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ եւ երգահան Հայկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (Հայկո) հետմահու պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով»:

Հայկ Հակոբյանը կյանքից հեռացել է 2021 թ. սեպտեմբերի 29-ին կորոնավիրուսից, թոքերի 80% ախտահարմամբ։

Հայերեն

Թուրքիան հույս ունի, որ Ստամբուլում նախատեսված բանակցությունները կհաջողեն

ՀՀ ՄԻՊ-ը և Շիրակի մարզպետ քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները. ՄԻՊ-ը հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ

Պարեկները մայիսի 5-12-ին Երևանում հայտնաբերել են 4 983, մարզերում ՝ 15 155 խախտում

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 65,65 դոլար

Գավառում ԵՄ դեսպանի, Ռումինիայի Հանրապետության և Բելգիայի թագավորության դեսպանների մասնակցությամբ անցկացվել է «Եվրոպայի օր» միջոցառումը

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում ԵՄ, Բելգայի և Ռումինիայի դեսպաններին

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը

Ֆրանսիան տարեվերջին կսկսի ռազմավարական սուզանավերը համալրել նոր բալիստիկ հրթիռներով

Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցություններ կվարի ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի խնդրի շուրջ

Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում կարելի է դրական արդյունքների հասնել