Մշակույթ

«Սա Երևանն է». «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայրաքաղաքին նվիրված համերգ տեղի կունենա

1 րոպեի ընթերցում

«Սա Երևանն է». «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայրաքաղաքին նվիրված համերգ տեղի կունենա

«Սա Երևանն է» խորագրով համերգին, որը նվիրված է քաղաքամայր Երևանին, ելույթ կունենան քաղաքի մշակութային կյանքի ձևավորման ու զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած արտիստներ և երաժիշտներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին, որը կանցկացվի մայիսի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ելույթ կունենան Մալխաս ջազ տրիոն, Խաչիկ Սահակյան տրիոն, Ռուբեն Հախվերդյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Միքայել Պողոսյանը, Ֆորշը, Դավիթ Մուշեղյանը, Արթուր Իսպիրյանը, Աննա Վարդազարյանն ու Քրիստ Մանարյանը։

Համերգին հանդիսատեսը կվայելի հատուկ պրոյեկցիոն շոու. համերգասրահի պատերին կցուցադրվեն ուշագրավ տեսարաններ Երևանի տարբեր շրջաններից՝ հին թաղամասերից մինչև ժամանակակից շինություններ։ 

Տեսողական վառ էֆեկտներն առավել կխորացնեն երաժշտության հույզերն ու մթնոլորտը։ Երեկոյի ընթացքում կկատարվեն գեղեցիկ և սրտառուչ երգեր ու ստեղծագործություններ, որոնք նվիրված են Երևանին։ Յուրաքանչյուր կատարում կպատմի մայրաքաղաքի պատմության, գեղեցկության, հարուստ մշակույթի և անկրկնելի ոգու մասին։ 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում