Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղիղ հարձակում է Հայաստանի ինքնիշխանության վրա. Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար՝ պատգամավորՍոնա Ղազարյանը Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ նամակով դիմել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենին՝ ներկայացնելով իրադրությունը Հայաստանում եւ նոր հարձակման վտանգը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, պատասխան նամակում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն իր երկրի օրենսդիր մարմնի անունից լիակատար շարունակական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն ու տարածքային ամբողջականությանը՝ շեշտելով, որ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղիղ հարձակում է Հայաստանի ինքնիշխանության վրա:

Ի աջակցություն՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը հայտնել է, որ որոշում է կայացվել Լյուքսեմուրգի խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակություն գործուղել Հայաստան: Լյուքսեմբուրգի գործընկերների այցելության ժամկետները ճշտվում են:

ADR խմբակցության ղեկավար Ֆերնանդ Կարթհայզայերը տեղեկացրել է, որ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը պատասխանել է պատգամավորի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ հարցերին, վերահաստատել Ադրբեջանի գործողությունների դատապարտումը՝ ընդգծելով, որ դրանք դատապարտվել են Եվրամիության կողմից:

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նշել է, որ կարեւոր է ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, ինչը կայունացնող դերակատարություն կարող է ունենալ:

Ժան Ասելբորնն ընդգծել է, որ ԵՄ առաքելությունը կարող է նպաստել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկին հորդորել է զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանը նպաստող գործընթացներից:

Հայերեն English Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան