Արամ Ազատյանը թողնում է Telcell ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի վճարահաշվարկային շուկայի ամենախոշոր համակարգը ներկայացնող Telcell ընկերությունը հայտնում է, որ 15 տարի ղեկավարումից հետո Արամ Ազատյանը թողնում է գլխավոր տնօրենի պաշտոնը։

Telcell թիմը ընկերության 15 տարվա ձեռքբերումների ամփոփման և այդ ճանապարհին իրենց առաջնորդող ղեկավարին երախտագիտության յուրօրինակ միջոցառում էր կազմակերպել, որին ներկա էր Telcell թիմը՝ Ընկերության Խորհրդի նախագահ Արտաշես Ավետիսյանի գլխավորությամբ։ Ինչպես ելույթում նշեց Արամ Ազատյանը՝ Telcell-ի գործունեությունը սկսելիս թիմն իր առջև դրել էր ժամանակի համար բավական հավակնոտ նպատակներ։

«Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր, որ ընկերության զարգացումը հենց ինձ վստահվեց, ինչի համար շնորհակալ եմ։ Այսօր Telcell-ն իր 15-ամյա հոբելյանը դիմավորում է վճարումների ազգային օպերատորի դիրքավորմամբ: Ընկերության ավելի քան 4500 տերմինալների ցանցը սպասարկում է Հայաստանի ողջ տարածքն ու Արցախը: Telcell Wallet-ի շուրջ 700000 նույնականացված օգտատերերին ընկերությունը մատուցում է ծառայությունների մեծ տեսականի, այդ թվում՝ ֆինանսական պրոդուկտների լայն բազմազանությամբ: Ընկերության տարեկան շրջանառությունը գերազանցում է 700 միլիարդ դրամը: 2022թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների շարքում Telcell-ը զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը: Այս ցուցանիշները հպարտանալու առիթ են,- ասել է Արամ Ազատյանը: Նա շեշտել է, որ 15 տարվա ամենամեծ ձեռքբերումը Telcell թիմն է, ում հետ անցել է բազում մարտահրավերներով ճանապարհ ու տոնել ընկերության հաջողությունները։

«Telcell-ը մարդկանց մասին է, մարդիկ, ովքեր ոչ միայն գործընկեր, այլև ընկեր ու հարազատ են։ Telcell-ի գլխավոր տնօրենի պաշտոնը թողնելը չի նշանակում, որ ես բաժանվում եմ իմ սիրելի թիմից։ Անկախ աշխատանքային հարաբերություններից՝ մեր հարազատությունը մշտապես մնալու է»,- հավաստիացրել է Արամ Ազատյանը։

Telcell ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Համբարձում Դանիելյանը։

«Այսօրվանից ստանձնում եմ Telcell-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, ինչը, անկասկած, մեծ պատասխանատվություն է, նաև՝ նոր գաղափարների իրագործման հնարավորություն։ Պատիվ եմ ունեցել աշխատել նախկին տնօրեն Արամ Ազատյանի հետ։ Շնորհակալ ենք Արամին՝ հասուն կառավարման համակարգ և համախմբված պրոֆեսիոնալների թիմ թողնելու համար։

Մեր ծառայությունները դարձնելու ենք էլ ավելի հարմար, արագ ու մատչելի հանրապետության բնակչության և հյուրերի համար, ընդլայնելու ենք թվային ծառայությունները, ստեղծելու ենք նոր և օգտակար վճարային գործիքներ»,- նշել է Telcell-ի նոր տնօրենը։

Telcell-ի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Հայերեն English Русский

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն