Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2024-ի որակավորման D խմբում է. մրցակիցների թվում է Թուրքիան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2024-ի որակավորման D խմբում է.  մրցակիցների թվում է Թուրքիան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վիճակահանության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընդգրկվեց D խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հետ:

Խմբերում առաջին և երկրորդ հորիզոնականն զբաղեցրած թիմերը կնվաճեն Եվրո 2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի լիգայի 2022 թվականի խաղարկության արդյունքում ձևավորված փլեյ-օֆֆ փուլում։

Որակավորման փուլի հանդիպումները կանցկացվեն 2023 թվականի մարտ-նոյեմբերին։ Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում