Պաշտոնական

Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը. ՀՀ նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինի 70-ամյակը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը. ՀՀ նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինի 70-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Այսօր հայ-ռուսական հարաբերությունների գունապնակը հարուստ է մեր երկրների միջև համագործակցության նոր ոլորտներ ընդգրկող համատեղ նախաձեռնություններով։

Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը, որոնք ամուր հիմք են բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության հետագա զարգացման համար։

Ակնկալում եմ, որ Ձեր ջանքերը կշարունակեն կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր ոլորտներում ռազմավարական համագործակցության ողջ համալիրի դինամիկ զարգացման գործում՝ ի շահ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում