Վահե Ղազարյանը ծաղիկներ է խոնարհել Շուշիի մշակույթի տան հրթիռակոծումից զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի տեղակալներն ու ոստիկանության կոլեգիայի անդամները հոկտեմբերի 4-ին ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, նրանք հարգանքի տուրք են մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 4-ին,Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության հետևանքով զոհված 27 ոստիկանների հիշատակին։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վաղ առավոտից ռմբակոծվում ու հրետակոծվում էր Արցախի ամբողջ տարածքը։ Հայը կրկին պիտի հաստատեր հայրենիքում ազատ, անկախ ու խաղաղ ապրելու իր իրավունքը։ Եվ հայրենիքի պաշտպանությանը ելան բոլորը՝ կանգնելու հայ զինվորի ու սպայի կողքին, թույլ չտալու, որ ադրբեջանաթուրք խաժամուժը լցվի երկիր, նորից իրագործի իր ցեղասպան նկրտումները։

Սեպտեմբերի 27-ին տագնապով աշխատավայրեր ներկայացան նաև ոստիկանության ծառայողները։ Կազմավորվեցին առաջին ոստիկանական զորախմբերը, որոնք կանոնավոր բանակի և աշխարհազորի հետ կռվելու էին առաջնագծում։

Վարժանքներն ավարտվեցին հոկտեմբերի 3-ին, և նույն օրը ոստիկանները մեկնեցին Արցախ։

Իսկ հոկտեմբերի 4-ին, խորհրդակցության ժամանակ, թշնամու հրթիռը պայթեց Շուշիի մշակույթի տան դահլիճում»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում