Սպորտ

Երևանում հոկեյի մրցաշար է մեկնարկել. խաղարկվում է «Դոմ Մոսկվի» կենտրոնի մրցանակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկել է հոկեյի մրցաշար՝ «Դոմ Մոսկվի» կենտրոնի մրցանակի համար: Մրցաշարը կազմակերպել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այն անցկացվում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցաշարին մասնակցում են «Ереванские львы», Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Акулы» և ՌԴ-ից Հայաստան ժամանած «Перцы» թիմերը։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը ընդգծեց, որ հոկեյի մրցաշարը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ:

«Մենք վստահ ենք և անելու ենք ամեն բան, որ այս մրցաշարը լինի շարունակական և ամեն անգամ մասնակցեն ավելի շատ թիմեր: Հայաստանում հոկեյը այնքան էլ զարգացած չէ, և մենք այս ուղղությամբ էլ անելու ենք ամեն ինչ, որ այս սպորտաձևը զարգանա: Ասեմ, որ Հայաստանում նման մրցաշար կազմակերպելու գաղափարը ծնվել է մոտավորապես կես տարի առաջ, երբ մենք իմացանք, որ նման մրցաշար Հայաստանում դեռևս չի եղել: Որոշեցինք, որ անելու ենք ամեն բան, որպեսզի հոկեյի մրցաշարը տեղի ունենա»,- ասաց նա:

«Ереванские львы» թիմի մարզիչ և խաղացող Արմեն Սարգսյան ասաց, որ իրենց թիմը հավաքվել և պարապմունքներ է իրականացրել վերջին մեկ ամսվա ընթացքում:

«Կուզեմ շեշտել, որ ի հիշատակ մեր հարգարժան մարզչի՝ ով վերջերս է մահացել, մենք բոլորս համախմբված փորձելու ենք մեր ուժը և աշխատանքը, որը մեզ տվել են մեր մարզիչները, փոխանցել խաղին: Մեր թիմը ձևավորվել է 2016 թվականից, և ունենք թիմակիցներ, որոնք այս պահին երկրում չեն, բայց այս պահին ունենք նոր երեխաներ, ովքեր նույնպես համալրում են մեր շարքերը: Մենք խնդիր ունենք. Հայաստանում գրեթե 90 տոկոսը տեղյակ չեն, որ մեզ մոտ նման սպորտաձև կա, առավելևս՝ զբաղվողներ: Մենք փորձելու ենք զարգացնել հոկեյը: Նշեմ, որ նմանատիպ մրցաշարեր վերջին տարիներ մեզ մոտ չեն անցկացվել, ու սա շատ լավ առիթ է այս սպորտաձևը զարգացնելու համար»,- ասաց մարզիչը:

«Перцы» թիմի ղեկավար Վիկտոր Կուլիկովը նշեց, որ հոկեյի իրենց թիմը առաջին անգամ է Երևանում: Թիմում հավաքված են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Անդրադառնալով հարցին, որ կազմակերպիչները ցանկանում են մրցաշարը դարձնել ամենամյա՝ Կուլիկովն ընդգծեց, որ միանշանակ կողմ է այդ գաղափարին: «Մենք նաև պատրաստ ենք պարբերաբար այցելել, երեխաների հետ պարապմունքներ անցկացնել և կիսվել մեր փորձով»,- ասաց Կուլիկովը:

Սեպտեմբերի 30-ին կկայանա վերջին խաղն ու պարգևատրման արարողությունը։ Մրցաշարի ավարտին թիմերը կստանան գավաթներ, մեդալներ և դիպլոմներ։

Հայերեն

Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

Պուտինը «լուրջ» է անվանել Գրենլանդիան միացնելու ԱՄՆ-ի պլանները՝ նշելով, որ դա ՌԴ-ի հետ կապ չունի

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Գյումրիում իրականացվել են թափառող շների ստերջացման աշխատանքներ

Հայաստանին պետք են անվտանգության ամուր երաշխիքներ. Սիմոն Պապուաշվիլին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարի մասին

Պոլսո Հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած իֆթարի արարողությանը

Podcast.«Ինժեներական քաղաք». նոր հնարավորություններ ՏՏ ոլորտի համար

Մարտի 31-ին հայտնի կդառնա կենսաչափական փաստաթղթերը թողարկող ընկերության անունը

ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիան պարզաբանել է, թե ինչու նույն պետությունը չի կարող միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին

Եվրոպական ինդեքսներ - 27/03/25

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 27/03/25