Հին երևանցու փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հին երևանցու փողոցում:
«Մասնավորապես՝ Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառը:
Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: