Երևանի Ավագանու անդամի մանդատ է տրվել Արևիկ Բլեջյանցին
1 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 21-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ ավագանու անդամ Նարեկ Մանուկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԸՀ-ից, նշելով, որ Հանձնաժողովը մարտի 27-ի հերթական նիստում արձանագրել է, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է վերոնշյալ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արեւիկ Գեւորգի Բլեջյանցին։