«Նոա»-ի Զարգացման գծով տնօրենն ընտրվել է ՀՖՖ գործկոմի անդամ
1 րոպեի ընթերցում

«Նոա» ֆուտբոլային ակումբի Զարգացման գծով տնօրեն Աննա Օհանյանն ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործատիր կոմիտեի անդամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Մարտի 27-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգի առաջին կետը եղել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի թափուր պաշտոնի համալրումը: ՀՖՖ Գործադիր կոﬕտեի կազմում առաջացած թափուր պաշտոնը ՀՖՖ Գործկոմի անդամների քվեարկության արդյունքում զբաղեցրել է «Նոա» ֆուտբոլային ակումբի Զարգացման տնօրեն Աննա Օհանյանը:
Համաձայն ՀՖՖ Կանոնադրության 37-րդ հոդվածի 5-րդ կետի՝ Աննա Օհանյանը կզբաղեցնի այդ պաշտոնը ﬕնչև ՀՖՖ հաջորդ հերթական Ժողովը, որտեղ տվյալ պաշտոնում կընտրվի փոխարինող` պաշտոնավարման ﬓացյալ ժամկետով։
ՀՖՖ Գործադիր կոմիտեն իր միաձայն աջակցությունն է հայտնել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանը ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի առաջիկա ընտրություններում:
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները քննարկումից հետո հաստատել են ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի ընտրություններում ՀՖՖ պատվիրակության կողմից ընտրվելիք թեկնածուների անունները: