ԱՄՆ-ում քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը. Հայ դատի հանձնախումբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում քննարկվում է Հայաստանին ամերիկյան սպառազինություն վաճառելու հարցը, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանվել Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ադրբեջանական ագրեսիայից։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ «1991 թվականին Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր առաջին անգամ Միացյալ Նահանգներում քաղաքականություն մշակողները, Կոնգրեսի երկկուսակցական կայուն ճնշման տակ, քննարկում են Հայաստանին ԱՄՆ սպառազինություն վաճառելու հարցը` օգնելու նրան պաշտպանվել Ադրբեջանի (Թուրքիայի աջակցությամբ իրականացվող) անողոք ագրեսիայից և էթնիկ զտումներից», - հաղորդել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։

Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայից անմիջապես հետո կոնգրեսական Ադամ Շիֆը շրջանառության մեջ էր դրել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի մյուս անդամների հետ միասին մշակված բանաձևի նախագիծ, որը դատապարտում է Հայաստանի և Արցախի հանրապետությունների վրա Ադրբեջանի չհրահրված հարձակումները, ինչպես նաև կոչ է անում անհապաղ դադարեցնել Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող բոլոր տեսակի օգնություններն ու աջակցությունը Ադրբեջանին։

Հայերեն English Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres