Միջազգային

Սերգեյ Լավրովը փակ հանդիպում է անցկացրել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրովը փակ հանդիպում է անցկացրել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փակ հանդիպում է անցկացրել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Լավրովը ներկայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանում Ռուսաստանի գերակայությունները:

«Հուսով եմ, որ մեր զրույցը կլինի ինտերակտիվ։ Այն հատկապես կարևոր է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախօրեին, որն արդեն բացել է իր 77-րդ նստաշրջանը Նյու Յորքում։ Այս շաբաթ սկսվում են բարձր մակարդակի միջոցառումներ, որոնց ընթացքում, իհարկե, անպայման հնչելու են տարբեր պետությունների այս կամ այն գործողությունների կոշտ գնահատականներ։ Հավանաբար, դրանից ոչ մի տեղ չես փախչի», - նշել է նա:

ՌԴ ԱԳ նախարարը ասել է, որ բարդ իրավիճակը միջազգային հարթակում պահանջում է լրացուցիչ շփումներ և միմյանց դիրքորոշումների պարզաբանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում