Հասարակական

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում և մարզերում սեպտեմբերի19-ի ցերեկը, սեպտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, սեպտեմբրի 21-ին, 22-ին կնվազի 2-4 աստիճանով:

Սեպտեմբերի 21-23-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:

Արցախում սեպտեմբերի 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում