Ջո Բայդենը Հայաստանի բարեկամն է. դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին ենք. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ Երևանում, «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում իր ելույթում:

Փելոսին նախ ընդգծեց, որ ինքն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն է, որ այցելում է Հայաստան: «Ես հիմա կանգնած եմ երկու երկրների դրոշների մեջտեղում, սա փաստում է Հայաստանի հետ մեր գործընկերությունը»,-նշեց Փելոսին:

Նա ԱՄՆ կոնգրեսի շնորհավորանքները հղեց Հայաստանի՝ սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի անկախության տոնին ընդառաջ:

«Սա մեզ համար, կարծես, ընտանեկան այցելություն է: Մենք (հեղ.-կոնգրեսականները) այնպիսի տարածքներից են ընտրված, որտեղ ամերիկահայերը շատ մեծ թիվ են կազմում: Նրանք հայրենասեր ամերիկացիներ են և շատ հպարտ են իրենց հայկական ծագումով: Նրանք այդ մասին մեզ շատ հստակ ասել են: Մենք հետևում ենք հայաստանյան մարտահրավերներին՝ նաև մեր ընտրողների աչքերով»,- նշեց խոսնակը:

Նա ընդգծեց՝ շատ հպարտ են, որ ի վերջո կարողացան ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: «Ջո Բայդենը Հայաստանի բարեկամն է, և մենք հպարտ ենք, որ նա ստորագրեց, նաև ՀՀ վարչապետին հրավիրեց ժողովրդավարության գագաթնաժողովին, որը շատ կարևոր իրադարձություն էր: Այստեղ եմ ես՝ ասելու, որ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը: Եվ մենք դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին ենք, երբ պայքար է ընթանում ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև։ Հայաստանն այն վայրն է, որտեղ մենք կարող ենք այս հակասություններին ակնառու տեսնել»,-ասաց Փելոսին:

Ըստ խոսնակի՝ իր այցը Հայաստան նախատեսված էր ավելի վաղ՝ անցյալ շաբաթվանից:

«Սակայն այնպես ստացվեց, որ մենք այստեղ եկանք այն պահին, երբ կարող ենք անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի, սպառնալի գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությունը: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ, հանձնառու է աջակցել բանակցային կայուն, խաղաղ գործընթացին: ԱՄՆ-ն վաղուց նշել է, որ այս հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ»,- ասաց Փելոսին:

Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ն հետևում է այս խնդրին, նախագահ Բայդենի և Կոնգրեսի համար սա առաջնահերթ ուղղություն է:

«Մեր պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ քննության առնելու անվտանգության, ժողովրդավարության, տնտեսության հետ կապված հարցերը»,-նշեց Ներկայացուցիչների պալատի խոսնակը:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պաշտոնական այցով Երևան է ժամանել սեպտեմբերի 17-ին: Երևանում Փելոսին արդեն հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Նա հանդիպում կունենանաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հայերեն العربية English Español Русский

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին

Podcast-Հարց բժշկին. ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները

Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով

Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին

Սևան քաղաքում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Փոխվում է քաղաքի դիմագիծը․ Երևանի Տորք Անգեղի այգին նոր տեսք է ստանում