Հասարակական

ԱՄՆ նախագահի նախաձեռնած համաժողովին ՀՀ արդարադատության փոխնախարարը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հեռավար ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» համաժողովի համակարգող խմբի առցանց ձևաչափով անցկացվող 3-րդ հանդիպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, համաժողովի ընթացքում փոխնախարար Թումանյանցն անդրադարձ է կատարել 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացրած լայնամասշտաբ զինված հարձակմանը՝ հայկական կողմի դիրքերի, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի, Կապանի և Սոթքի ուղղություններով կատարած գնդակոծություններին, որի արդյունքում եղել են բազմաթիվ զոհեր սահմանապահ զորքերի շրջանում, ինչպես նաև տուժել է խաղաղ բնակչությունը։

«Ադրբեջանի կողմից դրսևորած ագրեսիան միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում է: Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Ադրբեջանը, ըստ էության, փորձում է ուժի գործադրմամբ և դրա սպառնալիքի կիրառմամբ հասնել իր պահանջներին և նկրտումներին»-նշել է փոխնախարար Թումանյանցը:

Ըստ աղբյուրի՝ փոխնախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և մի շարք կոնգրեսականների՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունները բարձրաձայնելու համար: Նշվել է նաև, որ չնայած ստեղծված ծանր իրավիճակին՝ Հայաստանը կարևորում է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործողությունների իրականացման շարունակականությունը և ներկայացվել են Համաժողովի գործունեության շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքն ու գրանցած արդյունքները:

«Փոխնախարար Թումանյանցը նշել է, որ համեմատական ցուցանիշների շարունակական բարելավումների՝ մասնավորապես Համաշխարհային բանկի Կառավարման համաշխարհային ցուցիչի 50 միավորից 60-ի հասնելու համատեքստում ՀՀ Կառավարությունն ընդունել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունը, ինչպես նաև հանրային կառավարման բարեփոխումների 2022–2024 թթ. ռազմավարությունը:

Երանուհի Թումանյանցը ներկայացրել է նաև Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումները և դրանց իրականացման արդյունքում գրանցած առաջընթացը, մասնավորապես՝ հայտնել է, որ 2021 թվականին ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն, ընդգծել մեկ այլ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ որպես կանխարգելիչ մարմնի ստեղծման կարևորությունը, ինչպես նաև խոսել է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանն ուղղված աշխատանքների մասին»,- հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Փոխնախարարը նշել է, որ Կառավարության օրակարգում է նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարը որպես ժողովրդավարական կառավարման հենասյուն և ներկայացրել ցածր արտանետումներով էներգետիկ ոլորտի և կենսունակ կանաչ տնտեսության ոլորտներում իրականացրած բարեփոխումները: Մասնավորապես, նշվել է, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել էներգետիկ միջազգային վարկանիշում՝ 127 երկրների շարքում զբաղեցնելով 53-րդ տեղը:

Հայերեն

Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր. Վառնայի ավագանու անդամներ

Այդ հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել. ԵԽ պատգամավորի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

«Տան մյուս կողմը». ՌԴ֊ում ՀՀ դեսպանատանը Ցեղասպանությանը նվիրված ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել

Թրամփը դատապարտել է Կիևի վրա ՌԴ-ի հարձակումը և Պուտինին կոչ արել «կանգ առնել»

Պետք է հիշել անցյալի դառը դասերը. Բուլղարիայի փոխվարչապետի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Շվեյցարահայ վավերագրող-լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գիրք-ալբոմը նոր լույս կսփռի 44-օրյա պատերազմի վրա

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն

Իրանը պատրաստ է «առաջին քայլն անել» միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման համար

Հունաստանի վարչապետն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ