Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում և մարզերում սեպտեմբերի 16-ի ցերեկը, սեպտեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-19-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Սեպտեմբերի 21-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:
Արցախում սեպտեմբերի 16-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդացեք հոդվածը` Русский