Հասարակական

Վանաձորի մի շարք հասցեների, Լոռու, Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ջինանյան, Լազյան, Խորենացու, Գ.Լուսավորչի, Գ.Նժդեհի փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

Նույն օրը ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի նաև Լոռու մարզի Մեծավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,

ժամը 10:30-17:00-ն`Արարատի մարզի Արարատ քաղաքի «ՈԿՖ բանավան» թաղամասի գազասպառողների,

ժամը 10:00-17:00-ն՝ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի գազասպառողների,

ժամը 10:00-17:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 24-րդ փողոցի և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը:

Հայերեն

ՌԴ-ն ակտիվորեն ընդլայնում է կապերը Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԿԺԴՀ-ի և ԱՊՀ երկրների հետ. Լավրով

ԱՄՆ-ն օրինական կարգավիճակից կզրկի ավելի քան 500 000 միգրանտի

Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում ցուցարարների մասսայական ձերբակալություններ են իրականացվել

Աշակերտուհիների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած ուսուցիչը կալանավորվել է

Արաս Օզբիլիսը սուր քննադատության է ենթարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը

Իրանը պատրաստ է անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. Աբբաս Արաղչի

ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալ է նշանակվել Հասմիկ Ավագյանը

ԱՀԿ-ն անհապաղ գործելու կոչ է արել Եվրոպական տարածաշրջանում երեխաների շրջանում տուբերկուլյոզի դեպքերի 10% աճի ֆոնին

Վարկերի հետ կապված խարդախությունների ճնշող մեծամասնության դեպքում քաղաքացիներն են փոխանցել իրենց անձնական տվյալները․ ԿԲ նախագահ