ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալ է նշանակվել Հասմիկ Ավագյանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հասմիկ Ավագյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հասմիկ Ավագյանին նշանակել ԿԳՄՍ նախարարի տեղակալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է վարչապետի ստորագրած որոշման մեջ:
Նա համակարգելու է սպորտի ոլորտը:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հասմիկ Ավագյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, մասնագիտությամբ` ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ: Աշխատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում` որպես դասախոս, եղել է հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչը, ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտորը: