Համահայկական ու համաժողովրդային դիմադրություն Ադրբեջանի բարբարոսությունների դեմ. Արամ Ա կաթողիկոսի պատգամը

4 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պատգամ է հղել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ՝ շեշտելով. «Այո՛, հայոց բանակին կողքին համահայկական ու համաժողովրդային դիմադրութիւն ցեղապաշտ, արիւնարբու ու յարձակողապաշտ Ազրպէյճանի դէմ: Փաստօրէն այլ ճանապարհ չկայ»։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Արամ Ա կաթողիկոսը նաև նշել է. «Երբ 4-օրեայ ու 44-օրեայ պատերազմներով ու ապա շարունակուող յարձակումներով Ազրպէյճան կը փորձէ ինքնիշխան ու խաղաղ ապրելու մեր ժողովուրդին իրաւունքը խլել:

Երբ անտեսելով միջազգային օրէնքը, թէ՛ պատերազմի եւ թէ՛ զինադադարի շրջանին, կը փորձէ դիմել անմարդկային ու անարգ միջոցներու:

Երբ արհամարհելով քաղաքական բանակցութիւնները, կը փորձէ զէնքի ուժով ինքզինք պարտադրել:

Երբ իր անպատասխանատու մօտեցումով, յարձակողապաշտ ոճով եւ բիրտ միջոցներով կը փորձէ իր տեսակէտները պարտադրել նոյնիսկ միջազգային համայնքին...:

Ո՛չ, կարելի չէ ընդունիլ անմեղ զոհերով ու պատերազմական գերիներով հպարտացող ներկայ ժամանակներու ցեղասպանին շարունակուող ոճիրը:

Ո՛չ, կարելի չէ ընդունիլ Հայաստանին հողային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը բիրտ ուժի գործածութեամբ վտանգող Ազրպէյճանի նկրտումները:

Ո՛չ, կարելի չէ ոչ-քաղաքակիրթ միջոցներով մեր ժողովուրդի արժանապատուութիւնը վիրաւորող պետութեան մը անպատասխանատու վերաբերումը:

Արդ, Հայաստանի հանրապետութեան հողային ամբողջականութիւնը ու գերիշխանութիւնը վտանգող ճակատագրական այս կացութեան դիմաց՝

Անհրաժեշտ է դուռը թակել բոլոր բարեկամ եւ ոչ-բարեկամ երկիրներուն, մօտաւոր եւ հեռաւոր ղեկավարներուն, շրջանային թէ միջազգային կազմակերպութիւններուն:

Անհրաժեշտ է իրաւական միջոցներով անպատժելիութեան քողը վար առնել Ազրպէյճանի վրայէն:

Անհրաժեշտ է հայոց բանակի կողքին համահայկական ու համաժողովրդային դիմադրութեան զանգը հնչեցնել: Սա մեր ժողովուրդին արդար իրաւունքն է: Իր գոյութիւնը, անկախութիւնը, անվտանգութիւնը պահելու կոչուած ժողովուրդի մը հաւաքական դիմադրութիւնը մարդկային իրաւունքներուն անբաժան մասը կը կազմէ:

Ազրպէյճանը պէտք է իմանայ, որ Հայաստանի ու Արցախի կողքին իր դիմաց կը գտնուի նա՛եւ Սփիւռքը, մեր ո՛ղջ ժողովուրդը՝ իր ամբողջ կարողականութեամբ. հետեւաբար ան չի կրնար մեր ժողովուրդին հաւաքական կամքը ընկճել:

Ազրպէյճանը պէտք է իմանայ, որ մեր ժողովուրդի հին ասացուածքին համաձայն «որ ո՛չ լուիցէ բանիւ, լուիցէ գանիւ» (ան որ խօսքով չի հասկնար, գաւազանով միայն կը հասկնայ):

Փաստօրէն ներկայ քաղաքակիրթ աշխարհին մէջ Ազրպէյճանը խօսքի լեզուէն չ'ուզեր հասկնալ: Հետեւաբար, անոր հետ հարկ է խօսիլ գաւազանի լեզուով՝ դիմելով համաժողովրդային դիմադրութեան բոլոր միջոցներով, բոլոր մարզերէն ներս ու բոլոր մակարդակներու վրայ:

Հարկ է դիմել համահայկական դիմադրութեան ամրապնդելով մեր ներքին միասնականութիւնը՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք ղեկավարներու շուտափոյթ ու միատեղ հանդիպումով եւ մեր ողջ ազգին մարդուժին ու ներուժին համախմբումով»:

Հայերեն Русский

Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ