Հասարակական

Ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը 

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, ԱՐՄԵՆՊՐԵՍ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ։ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 2022 թվականի սեպտեմբերի 7-ի դրությամբ մարզի տնտեսություններում ցանված աշնանացան ցորենի 9 607 հեկտար արտերից հնձվել է շուրջ 9 300 հեկտարը։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 16 ցենտներ։ Գարնանացան գարու 10 հազար 35 հեկտար արտերից արդեն հնձվել է շուրջ 10 հազար հեկտարը։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 14 ցենտներ։

«Նման ցածր բերքատվության հիմնական պատճառը կապվում է եղանակային անբարենպաստ պայմանների հետ։ Շուրջ 2 ամիս տեւած արեւելյան եւ հարավարեւելյան չորացնող քամիները եւ անձրեւների բացակայությունը հնարավորություն չտվեցին, որպեսզի հացահատիկի հասունացման կաթնամոմային փուլը հաղթահարվի, եւ հասկը հատիկալցվի։ Իսկ այն տեղերում, որտեղ ունեցել ենք ջրովի տարածքներ, բերքահավաքն ընթացել է բարձր արդյունքներով՝ հեկտարից ստացվել է մինչեւ 50-60 ցենտներ բերք։ Որոշ տեղերում էլ հացահատիկի արտերը հնձվել են անասնակերի համար, քանի որ հասկն այդպես էլ չհասցրեց հասունանալ»,- նշեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ԱՄՆ–ն նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Ալեն Սիմոնյանն Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Զախարովան հայտարարել է, որ Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատանքի

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ

Մեդիաները ձևավորում են մարդկանց ընկալումները. ԶԼՄ-ների դերի թեմայով քննարկում՝ Կայուն զարգացման միջազգային համաժողովի շրջանակում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան է մեկնում Իրանի իր գործընկերոջ հրավերով

Մայիսի 16-ի միջոցառումների անոնս

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հայտարարել է հրաժարականի մասին

Հայաստանում ուկրաինական համայնքը նշել է Վիշիվանկայի օրը

ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը միտված է նաև երկրի հետագա զարգացման ապահովմանը