Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ «Սեւանա լճի ավազանի հողածածկույթի և մարդածին ճնշման քարտեզագրում» խորագրով աշխատաժողովը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ «Սեւանա լճի ավազանի հողածածկույթի եւ մարդածին ճնշման քարտեզագրում» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր «Կանայք կլիմայում եւ էներգետիկայում» ՀԿ-ի կողմից Եվրոպական Միության եւ Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ներքո: Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց (EU4Sevan) ծրագրի Գեղարքունիքի մարզի համակարգող Վարազդատ Սարգսյանը, աշխատաժողովին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառ խոշորացված համայնքի 15 բնակավայրերի աշխատակիցներ, ինչպես նաեւ, քաղհասարակության ներկայացուցիչներ, ովքեր իրենց ներդրումն ունեցան ավարտական արդյունքի ամբողջացման աշխատանքում:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին «Կանայք կլիմայում եւ էներգետիկայում» ՀԿ հետազոտական թիմի կողմից պատրաստված արբանյակային նկարի վրա հիմնված հողի ծածկույթի եւ թեժ կետերի քարտեզները: Աշխատաժողովից հետո մասնակցային մեթոդով կանցկացվի գործնական աշխատանք, որի ժամանակ Գավառ համայնքի ներկայացուցիչները քարտեզագրական նյութերը կստուգեն, կվավերացնեն, կկատարեն ավելացումներ, առաջարկներ:

«EU4Sevan» ծրագրի շրջանակներում իրականացվող այս գործողության նպատակն է՝ ձեռք բերել հողածածկույթի բնութագրերի եւ մակերևութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա մարդածին ճնշումների վերաբերյալ տարածական տվյալներ: Գործողության նպատակն է՝ Սեւանա լճի ավազանում սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական ասպեկտների միջեւ փոխազդեցություններն ավելի լավ հասկանալը։ Այս տվյալները կաջակցեն «EU4Sevan» ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունների, ինչպես նաեւ Սեւանի ջրավազանային կառավարման պլանով սահմանված միջոցառումների առավել արդյունավետ պլանավորմանն ու իրագործմանը»,-ներկայացրեց ծրագրի համակարգող Վարազդատ Սարգսյանը։

Աշխատաժողովն ամփոփվեց հարց ու պատասխաններով, ինչպես նաեւ առաջիկա քայլերի եւ համագործակցության ուղիների վերաբերյալ խմբային քննարկմամբ:

«EU4Sevan» ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի կառավարության կողմից եւ իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից՝ որպես «ECOServe» ծրագրի մաս, եւ ՄԱԶԾ կողմից:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը