Սպորտ

Հայաստանի լրագրողների թիմը կրկին կմասնակցի Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի լրագրողների թիմը կրկին կմասնակցի Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 9-11-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական` վեցերորդ անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։

Միջոցառմանը, որն անցկացվելու է 17-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից եւ Հունգարիայից։ Նրանց կմիանան Լիտվայի տարբեր քաղաքները ներկայացնող մի քանի թիմեր։ Բոլոր թիմերը կմրցեն միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 9-ական հանդիպում կանցկացնի։

Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։

Հայաստանի լրագրողներն այս մրցաշարում վերջին երկու տարիներին 2-րդ տեղն են գրավել, իսկ մինչ այդ երեք անգամ զբաղեցրել են 3-րդ տեղը։

Հայկական թիմի ելույթներին հնարավոր կլինի հետեւել առցանց հավաքականի պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում