Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը և Իրանի նորանշանակ դեսպանը քննարկել են Իրանի հայությանը և Լիբանանի նախագահական ընտրություններին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը և Իրանի նորանշանակ դեսպանը քննարկել են Իրանի հայությանը և Լիբանանի նախագահական ընտրություններին առնչվող հարցեր

ԱՆԹԻԼԻԱՍ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 5-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մուջդապի Ամանիին: Հանդիպման ընթացքում արծարծվել են Իրանի հայությանը եւ Լիբանանի առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Դեսպանը անդրադարձաւ Իրանի հայութեան գործօն մասնակցութեան՝ երկրին առաւել զարգացման եւ յառաջդիմութեան աշխատանքներուն: Վեհափառ Հայրապետը իր կարգին, շեշտեց Իրանի հայութեան եզակի դերը սփիւռքահայութեան կեանքէն ներս:

Նախագահական ընտրութեան գծով, թէ՛ Նորին Սրութիւնը եւ թէ՛ դեսպանը ընդգծեցին բոլորին կողմէ ընդունելի եւ երկիրը ներկայ ընկերա-տնտեսական կացութենէն դուրս բերելու կարողութիւնը ունեցող նախագահի մը ընտրութիւնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում