Հասարակական

Այս ուսումնական տարում Գեղարքունիքի հանրակրթական դպրոցներ են ընդունվել շուրջ 28 հազար 655 1-12-րդ դասարանցիներ

1 րոպեի ընթերցում

Այս ուսումնական տարում Գեղարքունիքի հանրակրթական դպրոցներ են ընդունվել շուրջ 28 հազար 655 1-12-րդ դասարանցիներ

ԳԱՎԱՌ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Սեպտեմբերի 1-ից Գեղարքունիքի մարզային ենթակայության 116 հանրակրթական դպրոցներում եւ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 8 ուսումնական հաստատություններում մեկնարկել է նոր ուսումնական տարին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿԳՄՍ վարչությունից, նախնական տվյալներով 2022-2023 ուսումնական տարում մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներ կհաճախեն շուրջ 28 հազար 655 1-12-րդ դասարանցիներ, որոնցից շուրջ 2900-ն առաջին դասարանցիներ են։

Նոր ուսումնական տարում Գեղարքունիքի մարզից ատեստավորման հայտ է ներկայացրել 200 մանկավարժ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով սեպտեմբերի 17-ից ուսուցիչների ատեստավորման գործընթացը կմեկնարկի այդ նպատակով ԳԹԿ-ի կողմից ձեւավորված քննական կենտրոնում՝ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում