Հասարակական

Գեղարքունիքի մարզում օգոստոս ամսին ծնվել է 171 երեխա

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում օգոստոս ամսին ծնվել է 171 երեխա

ԳԱՎԱՌ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 171 երեխա, որից 109-ը տղա են, 62-ը՝ աղջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 171 երեխաներից 42-ը ծնվել են Գավառի, 27-ը՝ Սեւանի ԲԿ-ում, 85-ը՝ Մարտունու ծննդատանը, 15-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ այս տարվա ծնունդները 17-ով գերազանցել են նախորդ տարում Գեղարքունիքի մնարզի բուժհաստատություններում ծնված երեխաների քանակին։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում