Հասարակական

ՀՀ կառավարությունը միջոցներ է հատկացրել Գեղարքունիքի մարզում մի շարք ծրագրերի իրականացման համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը միջոցներ է հատկացրել Գեղարքունիքի մարզում մի շարք ծրագրերի իրականացման  համար

ԳԱՎԱՌ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում կիրականացվեն կենսական նշանակության ծրագրեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացված գումարից 400 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանին՝ նյութատեխնիկական բազայի զարգացման, 870 հազար դրամ՝ Սեւանի ջրային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցին՝ գույքային եւ տենիկական ապահովվածության բարելավման, 40 միլիոն 925 հազար դրամ՝ Զոլաքար գյուղի Ա. Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքային պայմանների բարելավման, 46 միլիոն 982 հազար դրամ՝ նույն դպրոցի համար գույք եւ տեխնիկա ձեռք բերելու, 71 միլիոն 16 հազար դրամ՝ Վերին Գետաշհենի թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճ հիմնանորոգելու համար։

Նույն նիստում ՀՀ ՏԿԵ նախարարությանը հատկացված գումարից 1 միլիոն 400 հազար դրամ է հատկացվել Սեւանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման նախագծահետազոտական ծախսերի համար։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում