Մենք պիտի շարունակենք մեր պայքարը՝ հանուն արդարության ու Արցախի մեր սիրելի զավակների արդար իրավունքի պաշտպանության. Արամ Ա կաթողիկոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ շնորհավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, շնորհավորանքի մեջ, մասնավորապես, ասված է.

«Վսեմաշուք Տիար Արայիկ Յարութիւնեան, նախագահ Արցախի Հանրապետութեան

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն Հայրապետական օրհնութեամբ, քրիստոնէական ջերմ սիրով եւ ազգային վառ ապրումներով կ'ողջունենք Ձեզ։

Ողջ հայութեան համար խոր նշանակութիւն ունեցող 2 Սեպտեմբերը, ներկայ ժամանակներուն մեր ժողովուրդը կը դնէ լուրջ մարտահրաւէրներու դիմաց։ Արցախի անկախութեան հռչակումը մեր ժողովուրդի հաւաքական հաւատքին ու ամուր վճռակամութեան շօշափելի արտայայտութիւնն է ու մանաւանդ անոր անխախտ պահպանումը համայն հայութեան նուիրական պարտաւորութիւն է։

Վերջին քանի մը տարիներու ցնցումները երբեք յուսահատութեան չեն կրնար առաջնորդել մեր ժողովուրդը։ Մենք պիտի շարունակենք մեր պայքարը՝ յանուն արդարութեան ու Արցախի մեր սիրելի զաւակներու արդար իրաւունքի պաշտպանութեան։

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը միշտ կը մնայ Արցախի մեր ժողովուրդին ու պետութեան կողքին՝ վերանորոգ նուիրումով իր ներդրումը բերելով Արցախի հզօրացման աշխատանքներուն։

Այս առիթով, Մեր հայրական սէրն ու Հայրապետական օրհնութիւնը կը փոխանցենք Ձեզի, Պարոն Նախագահ եւ Արցախի իշխանութեան։ Կը հայցենք Ամենաբարին Աստուծմէ որ Իր հովանին անպակաս ընէ համայն հայութեան վրայէն՝ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի»:

Հայերեն العربية Русский

Հայ և լեհ գործարարների բանակցությունների արդյունքում հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան

Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը

Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով

Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով

Ստամբուլի հռչակագրում Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը կարևորել են համագործակցության ընդլայնումը

Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Փաշինյան

Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ

Ադրբեջանի հետ սահմանազատումն իրականացվում է ՀՀ ինքնիշխան տարածքի պետական սահմանով. Էդվարդ Ասրյան