Գյումրիում այս տարի իրականացվում են 6 սուբվենցիոն ծրագրեր

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում այս տարի իրականացվում են 6 սուբվենցիոն ծրագրեր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ «Գյումրի համայնքի սոցիալական բնակարանների և մշակութային կենտրոնների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի և տանիքի վերանորոգման աշխատանքները, որի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 71 մլն 741 հազար դրամ՝ 45 տոկոս պետության մասնակցությամբ։ Սուբվենցիոն ծրագրով կնորոգվի նաև «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» փայտե պատշգամբը։ Մարզպետին ներկայացվել է, որ աշխատանքները դեռ չեն մեկնարկել, նախատեսվում է նախահաշվային ընդհանուր արժեքով 14 մլն 72 հազար դրամի աշխատանքների իրականացում։

Սուբվենցիոն ծրագրով Գյումրիում հիմնանորոգվում է 22 փողոց։ «Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի հաստատված արժեքը 2 մլրդ 181 մլն դրամ է, մրցույթի արդյունքում ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 998 մլն 646 հազար դրամ, որից կառավարության մասնաբաժինը կազմում է 45 տոկոս։ Շինաշխատանքներն իրականացվում են 5 ընկերությունների կողմից։

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ քաղաքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը մարզային իշխանությունների հսկողության տակ է: Կատարվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով մարզպետն անձամբ է լինում տարածքներում:

«Նշեմ, որ 2022-ին Գյումրիում կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում կիրականացվեն 6 սուբվենցիոն ծրագրեր՝ 53 ենթածրագրերով։ 3 մլրդ 394 մլն, որից 1 մլրդ 594 մլն-ը հատկացնում է կառավարությունը։ Մարզային իշխանությունը հետևողական է բոլոր ծրագրերի ընթացքին»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 16/10/26