Հասարակական

Զինված անձը մտել  է Մասիսի քաղաքապետարան. ոստիկանները բանակցում են. ԼՐԱՑՎՈՂ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մասիսի քաղաքապետարանի շենքն այս պահին շրջափակված է ոստիկաններով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ոստիկանները փորձում են բանակցել այն անձի հետ, ով նախնական տեղեկությունների համաձայն, զինված մուտք է գործել համայնքապետարանի շենք։

Ականատեսների խոսքով՝ քաղաքապետարանի շենքի բակից պայթյունի ձայն է լսվել։ Արձակուրդում գտնվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ տեղեկանալով համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին՝ շտապ վերադարձել է արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ է։

«Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա»,-գրել է նա։

Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ անհայտ անձը զինված է նռնակով ու հրազենով։

***

23։30

Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ Մասիսի համայնքապետարան ներխուժած անձի գործողությունների հետևանքով որևէ անձ չի տուժել։

«Համայնքապետարանում գտնվող պահակը և մաքրուհին անվտանգ դուրս են եկել…

Ներխուժած անձը դեռևս գտնվում է համայնքապետարանի շենքում»,- գրել է նա:

***

00: 54

Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ զինված անձը վնասազերծվել է։

***

00։55

Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձն ինքնասպան է եղել։Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

Հայերեն

ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը․ WSJ

Կոլորադոյում տղամարդը հրի է մատնել մարդկանց՝ ի աջակցություն Պաղեստինի. կա 8 վիրավոր

Գորիսում բացվեց Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակը

Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական բնույթ. դեսպան Խաչատրյան

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող տղամարդ

Մաքսանենգությամբ Հայաստան է տեղափոխվել 10 կգ թմրամիջոց. 2 անձ կալանավորվել է

ՌԴ տարածքում Ուկրաինայի գործողության «գրասենյակը» գտնվում էր ԱԴԾ կենտրոնակայանի մոտ. Զելենսկին մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն Ավստրալիայից պահանջում է պաշտպանական ծախսերը մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3,5%-ը

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2025 թվականի մայիսին ծնվել է 76 երեխա

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 30-ի համեմատ բարձր է մնում 19 սմ-ով