Արգենտինայի դեսպանը Արամ Ա կաթողիկոսին է հանձնել տարբեր կրոնների երևելիների հոդվածներով Diálogos Fraternos գիրքը

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում Արգենտինայի դեսպան Մորիսիո Ալիսին Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես հանձնել է Diálogos Fraternos գիրքը, որը ներառում է զանազան կրոնների պատկանող կարևոր դեմքերի հոդվածները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Այս առաւօտ՝ Չորեքշաբթի, 17 Օգոստոս 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Արժանթինի դեսպան Մորիսիօ Ալիսին: Այցելութեան հիմնական նպատակն էր Վեհափառ Հայրապետին պաշտօնապէս յանձնել Diálogos Fraternos հատորը:

Յայտնենք, որ ամիսներ առաջ Արժանթինի կառավարութեան նախաձեռնութեամբ յիշեալ հատորը պատրաստուած էր, ուր ներառուած էին զանազան կրօններու պատկանող կարեւոր դէմքերու յօդուածները: Նորին Ս. Օծութիւնը ընդառաջելով պատասխանատուներու խնդրանքին, իր նպաստը բերած էր յիշեալ հատորին: Հատորին հրատարակութեան տուն տուող պատճառը Ֆրանսիս Պապին Fratelli Tutti կոնդակն էր, ուր Սրբազան Քահանայապետը կոչ կ՚ուղղէր կրօններու միջեւ փոխադարձ հանդուրժողութեան ու գործակցութեան:

Դեսպանին այցելութիւնը նաեւ առիթ հանդիսացաւ, որ անդրադարձ կատարուի Լիբանանը դիմագրաւող խնդիրներուն, ինչպէս նաեւ Արժանթինի հայութեան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն Español Русский

Մարտունիում բացվել է գեղանկարիչ Արամայիս Խլղաթյանի «Հոգու հայրենիք 2» ցուցահանդեսը

Եմենի կառավարական ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում 133 գործողություն են անցկացրել հութիների դեմ

Դդմաշենի փողոցները հիմնանորոգվում են

Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից

Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հարցումները ցույց են տվել Թրամփի վարկանիշի ամենացածր մակարդակը նրա նախագահության շրջանում

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջին կիսամյակի արդյունքները

Թաիլանդը ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները