Հասարակական

Գյումրիի հարկային տեսչության շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ է ստացվել

1 րոպեի ընթերցում

Գյումրիի հարկային տեսչության շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ է ստացվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի տարածքային հարկային տեսչության շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ է ստացվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:

Նա հավելել է, որ ահազանգից անմիջապես հետո տարհանում է իրականացվել, տարածքը սահմանազատվել է, սակրավորները իրականացնում են որոնողական աշխատանքներ:

Գյոզալյանը նաև հայտնեց, որ նույն շենքում պայթուցիկ նյութի առկայության մասին ահազանգ եղել է նաև օգոստոսի 15-ին, որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում