Հասարակական

Վարդենիս համայնքի ղեկավարը պարգեւատրել է միջազգային փառատոնի առաջին մրցանակակիր Սպարտակ Մարգարյանին

1 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքի ղեկավարը պարգեւատրել է միջազգային փառատոնի առաջին մրցանակակիր Սպարտակ  Մարգարյանին

ԳԱՎԱՌ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել եւ պարգեւատրել է Վարդենիս համայնքի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ, Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի շվիի բաժնի շրջանավարտ Սպարտակ Մարգարյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Սպարտակ Մարգարյանը վերջերս մասնակցել է Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում "Славянский базар" միջազգային մրցույթի շրջանակներում կայացած “Радуга над Витебском” ամենամյա մրցույթ-փառատոնին եւ «Գործիքային կատարողական արվեստ» անվանակարգում (դուդուկ) արժանացել առաջին կարգի մրցանակի:

«Սպարտակը հայ երգարվեստը եւ մեր համայնքի անունը հնչեցրել է միջազգային բեմում։ Նման հաջողությամբ կարելի է միայն հպարտանալ, ուստ նա արժանի է ամենայն խրախուսանքի։ Հավատացած եմ, որ Սպարտակը կշարունակի փայլել հանրապետական ու միջազգային այլ բեմերում»,-նշել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում