Սեւան համայնքի մանկապարտեզներում ամփոփվել է հերթական տարեշրջանը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան համայնքի 11 նախադպրոցական ուսումնական հաստատությունում կատարած աշխատանքներն ամփոփվել են «Հրաժեշտ մանկապարտեզին» հանդիսություններով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառումների ծրագրերում ներառված էին նախադպրոցական կրթական համալիր ծրագրի բոլոր բաժինների կատարած աշխատանքները, որոնք արտացոլված էին մանկապարտեզի սաների երգերում, ոտանավորներում, պարային կոմպոզիցիաներում եւ բեմականացումներում:

Ստեղծագործական հետաքրքիր լուծումներով, ինքնատիպ մտահղացումներով աչքի են ընկել թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզի, թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզի, թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզի սաների ներկայացրած համարները:

Երաժշտական յուրօրինակ անցումներով են ներկայացել Գագարինի մսուր-մանկապարտեզի, Ծովագյուղի եւ Լճաշենի մանկապարտեզների ավագ խմբի սաները:

Հայրենասիրական կատարումներով եւ բեմականացումներով աչքի են ընկել թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզի , թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզի, Չկալովկայի, Զովաբերի մանկապարտեզների սաները։

«2021-2022 ուստարում Սեւան համայնքում գործող 11 մանկապարտեզներին հրաժեշտ տվեց 382 երեխա` 169 աղջիկ, 213 տղա:

Դդմաշեն եւ Վարսեր բնակավայրերի մանկապարտեզների փոքրիկները հրաժեշտ տվեցին մանկապարտեզին, եւ նրանցից 40-ը՝ 12 աղջիկ, 28 տղա, կհաճախի Դդմաշեն եւ Վարսեր միջնակարգ դպրոցների հենքի վրա գործող նախակրթարաններ:

Սեւանի «Բողբոջ» մանկապարտեզի հենքի վրա գործող նախակրթարանին հրաժեշտ տվեց 35 երեխա՝ 15 աղջիկ, 20 տղա, որոնք կհամալրեն առաջին դասարանցիների շարքերը:

Մեկնարկում է նոր տարեշրջանը, եւ Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կարգադրությամբ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում 2022 թվականի օգոստոսի 19-ը ներառյալ կազմակերպվելու է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը 6 տարին լրացող երեխաների ազատումը մախադպրոցական հաստատություններից, 2022 թվականի օգոստոսի 20-ից մինչեւ օգոստոսի 30-ը ներառյալ, ըստ տարիքային խմբերի, կազմակերպվելու է երեխաների ընդունելություն առկա եւ առցանց եղանակով»,-ներկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 16/10/26