Հասարակական

Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո հնարավոր է անհրաժեշտ լինի կամավորների ներգրավվածությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո հնարավոր է անհրաժեշտ լինի կամավորների ներգրավվածությունը՝ փրկարարներին օգնելու համար։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը մեկտեղել է պաշտոնական իրազեկումները «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ.

«Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որն ուղեկցվել է հրդեհով։ Հետևանքների վերացման համար տեղում գործում են Երևանի և մարզային հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկները։

Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո հնարավոր է անհրաժեշտ լինի կամավորների ներգրավվածությունը՝ փրկարարներին օգնելու համար։ ԱԻՆ-ում որպես կամավոր գրանցված քաղաքացիները կհրավիրվեն առանձին կանչով, իսկ մինչ այդ սեփական նախաձեռնությամբ դեպքի վայր ժամանելու անհրաժեշտություն առկա չէ։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ ժամը 18:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխվել է 57 քաղաքացի: Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում։ Կա 1 զոհ:

Տուժածների մասին տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 911 հեռախոսահամարով կամ նշված բժշկական կենտրոններ։

Պայթյունի պատճառները դեռևս վերհանված չեն։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո կկատարվեն անհրաժեշտ քննչական գործողություններ։

ՀՀ ՔՀՏԱ տեսչական մարմնի հաղորդմամբ՝ 2021թ-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության օրենսդրության պահանջների պահպանման ստուգումներ, հայտնաբերվել մի շարք խախտումներ։ Հայտնաբերված խախտումները վերացնելու կարգադրագրեր են տվել ընկերության տնօրինությանը, կիրառվել է վարչական պատասխանատվության միջոց»։

Հայերեն

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ու միջազգային ստուգատեսներում

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Հիմնանորոգվում է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածը

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

Հնդկաստանում պայթյուններ են որոտացել ԱԹՍ–ի ենթադրյալ հարձակումների հետևանքով

ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

Աստղաձորում հիմնանորոգվում է 2 փողոց

Մեքսիկայի նախագահը հայտարարել է՝ ԱՄՆ-ից մեքսիկացիների հայրենադարձությունը վերջին շաբաթներին աճել է

Երևանում կայացավ կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Նախարարն ու Արարատի մարզի պաշտոնյաները կհանդիպեն անձրևի և կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ