Մարզեր

Հիմնանորոգվում է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածը

2 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է  Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ 2024 թվականի դեկտեմբերից մեկնարկել ու 2025 թվականի ընթացքում շարունակվում են  Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիարդ 622 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետական միջոցներից։ 

Ծրագրով նախատեսվում է ճանապարհի երթևեկելի մասի հիմնանորոգում՝ 18,2 կմ երկարությամբ ու շուրջ 110 հազար քմ մակերեսով, ջրահեռացման համակարգի տեղադրմամբ, բնակավայրերում՝ մայթերի կառուցմամբ։ Հիմնանորոգվող ավտոճանապարհի շուրջ 8 կիլոմետրն անցնում է Ծաղկունք, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերի ներսով՝ Սևանի տարածաշրջանը կապելով Հրազդանի հետ։ 

2025 թվականի մայիսի 8-ի դրությամբ շինարարությունն  իրականացված  է շուրջ 30 տոկոսով ։ 

Շինաշխատանքները, որոնք իրականացնում է «Եվրոբուդ» ՍՊԸ-ն, նախատեսվում է ավարտել 2025 թվականին։ 

Այս պահին կապալառու կազմակերպությունը շինտեղամասում իրականացնում է հենապատերի կառուցման, մայթերի եզրաքարերի, ջրահեռացման վաքերի տեղադրման և այլ աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում