Մարզեր

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ու միջազգային ստուգատեսներում

2 րոպեի ընթերցում

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ու միջազգային ստուգատեսներում

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ու միջազգային ստուգատեսներում։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառի Հայրապետ Խաչատրյանի  անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնի սաները մասնակցել են «ARM PROF MUZIK FEST» համահայկական մրցույթ-փառատոնին և դարձել են մրցանակակիրներ։ Բարրի Էլունդուն դարձել է  2-րդ կարգի դիպլոմակիր, Միլեն Բարսեղյանը, Դավիթ և Դանիել Դավթյանները՝  3-րդ կարգի դիպլոմակիրներ։  Աննա Կիրակոսյանը ստացել է մասնակցության վկայական։ 

Դպրոցի դաշնամուրային բաժնի աշակերտ Սամվել Գասպարյանն էլ մասնակցել է «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային 16-րդ մրցույթ-փառատոնին և արժանացել 3-րդ  մրցանակի։ Նա պարգևատրվել է դիպլոմով և մեդալով, իսկ դպրոցին մասնակցության շնորհակալագիր է տրվել։

Դպրոցի երգեցողության բաժնի 2-րդ դասարանի աշակերտ Վահագն Գուրօղլյանը մասնակցել է "ARMENIAN PROF MUSIC FEST " հանրապետական երաժշտական մրցույթ - փառատոնին, «ժողովրդական երգ» անվանակարգում և արժանացել  1-ին մրցանակի։

Երգեցողության բաժնից դպրոցի սաները մասնակցել են նաև «ARM PROF MUZIK FEST» համահայկական մրցույթ-փառատոնին և արժանացել մի շարք մրցանակների։  մրցանակների։ Դանիել Դավթյանն արժանացել է  1-ին մրցանակի,  Բարրի Էլունդուն դարձել է  2-րդ կարգի դիպլոմակիր , Դավիթ Դավթյանը , Մարի Դադոյանը, Նարե Թոփլաղալցյանը՝  2-րդ կարգի դիպլոմակիրներ,  Շողեր Մակարյանը՝ 3-րդ կարգի դիպլոմակիր։ Ալիտա Հակոբյանը և Մանվել Աթոյանը ստացել են  մասնակցության վկայական։

Երևանի քաղաքապետարանի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համագործակցությամբ իրականացվող «Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ» մեգանախագծի հաղթող է ճանաչվել Դանիել Դավթյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում