Կհիմնանորոգվի Արծվանիստ գյուղի դպրոց և մանկապարտեզ տանող ճանապարհը

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 Օգոստոսի, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղում կհիմնանորոգվի 16-րդ փողոցը, որտեղ գտնվում են Արծվանիստի մանկապարտեզը եւ միջնակարգ դպրոցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 37 միլիոն 700 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ասֆալտապատել Արծվանիստի 16-րդ փողոցը՝ մոտ 600 գծամետր երկարությամբ եւ 2400 քառակուսի մետր մակերեսով։

Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատ ու բարեկարգ կդառնա գյուղի դպրոց եւ մանկապարտեզ տանող ճանապարհը։

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ