Շատվան գյուղի սոցիալապես անապահով 15 ընտանիքի տրվել են ցեղական մայր ոչխարներ

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղի սոցիալապես անապահով 15 ընտանիքի անհատույց կարգով բաժանվել են 4 ական ցեղական մայր ոչխարներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, օգնությունը հատկացվել է «Կամրջակ» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցներով, Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

Ոչխարների հատկացման գործընթացին մասնակցել են «Կամրջակ» ԲՀԿ նախագահ Մարիա Գորիսը եւ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

«Ավելի վաղ ցեղական մանր եղջերավոր կենդանիներ տրվել էին սահմանամերձ Կութ, Նորաբակ բնակավայրերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների։ Նմանատիպ սոցիալական աջակցությունները կրելու են շարունակական բնույթ։ Անապահով ընտանիքներն էլ պարտավորվում են՝ ցեղական ոչխարները խնամել, բազմացնել, որպեսզի հետագա ստացվող արդյունքների հաշվին բարելավեն իրենց սոցիալական վիճակը: Մենք «Կամրջակ» կազմակերպության հետ համատեղ հետեւելու ենք ծրագրի ընթացքին, որպեսզի աջակցություն ստացած տբնտեսություները զարգանան եւ աճ գրանցեն»,-նշեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը