Ճապոնիայում հաստատեցին կառավարության նոր կազմը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին պահպանել Է իր պաշտոնը Ֆումիո Կիսիդայի կառավարությունում օգոստսի 10-ին կատարված վերաբաշխումից հետո: Նախարարների նոր ցանկը հատուկ մամուլի ասուլիսում ընթերցել Է կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն, որը նույնպես կշարունակի կատարել իր պարտականությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱԳՆ-ի ղեկավար Է մնում Յոսիմաս Հայասին»,- ասել Է նա: Կառավաությունում իրենց պորտֆելները նաեւ պահպանել են ֆինանսների նախարար Սյունիտի Սուձուկին, Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքի, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարար Տեցուո Սայտոն, ինչպես նաեւ Էկոնոմիկայի վերականգնման նախարար Դայսիրո Յամագիվան, որը համատեղությամբ զբաղեցնում Է ստարտապների առաջմղման պատասխանատուի՝ վերջերս ստեղծված պաշտոնը եւ գլխավորում Է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբը: Ինչպես ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում նշել Է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր եւ Տոկիոյի հիմնադրամի փորձագետ Կաձուտո Սուձուկին, Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը չպետք Է փոխվի նախարաների կաբինետում վերաբաշխումներից հետո:

Kyodo գործակալությունը նաեւ նշել Է, որ ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում Հայասիին թողնելու որոշումը կապած Է առաջին հերթին աշխարհում անկայուն իրադրության եւ այդ պայմաններում արտաքին քաղաքական ապարատը պահպանելու ձգտման հետ: Յասուկաձու Համադան դարձել Է Ճապոնիայի պաշտպանության նոր նախարարը: 66-ամյա Համադան 2008 – 2009 թվականներին արդեն զբաղեցրել Է պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը Տարո Ասոյի կառավարությունում:

Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նոր նախարար Է նշանակվել Յասուտոսի Նիսիմուրան, որն անցյալ տարի եղել Է Էկոնոմիկայի վերականգնման նախարար եւ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների պատասխանատուն: «Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Է նշանակվել Յասուտոսի Նիսիմուրան, որը պատասխանատու Է տնտեսական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության, «կանաչ կերպափոխության» (ածխածնազերծում - ծանոթ. խմբ,) օժանդակման համար»,- ասել Է նա:

Հայերեն English Русский

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Պաղեստինի վարչապետը դատապարտել է իսրայելական ուժերի և վերաբնակների հարձակումները

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը