Հասարակական

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ անասնագլխաքանակի համարակալման պետական ծրագրի իրականացմանը նվիրված խորհրդակցություն

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ անասնագլխաքանակի համարակալման պետական ծրագրի իրականացմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։

Խորհրդակցությանը մասնակցեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Հովհաննես Բատիկյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, մարզի համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարները, ֆերմերները եւ անասնաբույժները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, 2022 թվականի հոկտեմբերից ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ պետք է իրականացվի խոշոր եղջերավոր անասունների պարտադիր համարակալում։

«Սա պետական կարեւոր ու առաջնահերթ ծրագիր է, որը պետք է պարտադիր եւ անթերի իրականացվի։ Այն ուղղված կլինի անասնագլխաքանակի անկանոն տեղաշարժի կարգավորմանը եւ վերահսկմանը, հաշվառմանը, սպանդանոցային պարտադիր մորթի անցնելուն, անասնահամաճարակների կանխարգելմանը, ոլորտում առկա այլ հարցերի կարգավորմանը։ Պետական միջոցառման անթերի կատարման համար հարկավոր է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, համայնքապետարանների, բնակավայրերի վարչական ղեկավարների եւ անասնաբույժների համագործակցված ու կանոնակարգված աշխատանքը»,-նշեց բանախոսը։

Այնուհետև մասնակիցները անասնահամարակալման ծրագրի իրականացման հայեցակարգի շուրջ հարցեր ուղղեցին բանախոսներին, միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ միակ հիմնական խոչընդոտն այստեղ կարող է հանդիսանալ անասնագլխաքանակը թաքցնելու արատավոր գործելակերպը, որի պատճառով հաճախ անարդյունավետ են եղել անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումները։ Բանախոսներն իրենց հերթին նշեցին, որ այդ երեւույթի դեմ հարկավոր է պայքարել ընդհանուր ուժերով եւ մինչեւ վերջ ու անխափան իրականացնել անասնահամարակալման պետական ծրագիրը։

Ըստ սահմանված կանոնակարգի՝համարակալման գործընթացն իրականացնելու են մարզի բնակավայրերի անասնաբույժները։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Կոնդի վերակառուցման մրցույթի ամփոփիչ արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցնող մասնակից չի հայտարարվել

Հայաստանում պետք է առնվազն 600 դատավոր գործի, սակայն այսօր ունենք ընդամենը 322 հաստիք․ ԲԴԽ նախագահ

2025 թվականին քրեական գործերի քանակն աճել է 30 տոկոսով․ ԲԴԽ նախագահ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 81-րդ նստաշրջանին

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսներ կբացվեն աշխարհի տարբեր քաղաքներում

ԱՄՆ-ն զորավարժությունների նպատակով ևս երկու B-1B կործանիչ է տեղափոխել Ճապոնիա

Թրաֆիքինգի դեմ պայքարը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում․ Արմեն Ղազարյանն ընդունել է ԵԽ փորձագիտական խմբին

Քաղաքացիական գործերի թիվը մոտ 80 տոկոսով նվազել է․ ԲԴԽ նախագահ

Թափոններ այրելու համար ավտոսպասարկման կետը կտուգանվի

Եմենի մայրաքաղաքին ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 30 մարդ