Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն զորավարժությունների նպատակով ևս երկու B-1B կործանիչ է տեղափոխել Ճապոնիա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն զորավարժությունների նպատակով  ևս երկու B-1B կործանիչ է տեղափոխել Ճապոնիա

Ամերիկայի Միացյալ Նահանգները ևս երկու B-1B Lancer ռազմավարական կործանիչ է ուղարկել Ճապոնիա, որոնք տեղակայվելու են Հոնսյու կղզու հյուսիսում գտնվող «Միսավա» ավիաբազայում։ Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգներն արդեն երկու կործանիչ տեղակայել էր նույն ավիաբազայում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այդ մասին հայտնել է Newsweek-ը:

Առաջին երկու B-1B Lancers-ները ավիաբազա են հասել ապրիլի 15-ին, իսկ երկրորդ զույգը՝ ապրիլի 18-ին: 

Կործանիչները Ճապոնիա են տեղափոխվել  Տեխաս նահանգի «Դեյս» ավիաբազայից: 

Կործանիչները Ճապոնիա տեղափոխելու նպատակը դաշնակիցների հետ ռազմաօդային ուժերի վարժանքն է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում