Ճամբարակ քաղաքում ասֆալտապատվելու են բազմաբնակարան շենքերի բակային տարածքները

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի ասֆալտապատվելու է բազմաբնակարան 10 շենքերի բակային տարածքները՝ 11 հազար 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որից 9218 քառակուսի մետրը, կկազմեն բակային հատվածները, 2098 քառակուսի մետրը՝ մայթերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից , Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21/2, Գարեգին Նժդեհի-103, Բաղրամյան-13, Տիգրան Մեծի-7,9,11,13, 14,15 եւ 30 բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 152 միլիոն 774 հազար 800 դրամ, որի 55 տոկոսը կամ 84 միլիոն 26 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 68 միլիոն 748 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։

Աշխատանքների ավարտից հետո Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան 10 շենքերի բոլոր բնակիչները՝ 2035 շահառուները, կունենան հիմնանորոգված ու բարեկարգված բակային տարածքներ։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ