Գեղարքունիքի մարզի գրադարանավարները վերապատրաստման դասընթացներ անցան մայրաքաղաքում

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզային եւ համայնքային գրադարանների 26 աշխատակից մասնակցեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանից, ծրագիրն ուղղված էր գրադարանավարների մասնագիտական կարողությունների բարելավմանն ու աշխատանքի որակի բարձրացմանը:

«Դասընթացներն անցկացվեցին երկու փուլով՝ 12-13-ը տեսական՝ առցանց եւ 14-15-ը՝ գործնական՝ առկա վարման ձեւաչափերով: Պարապմունքները վարում էին Հանրապետության փորձառու եւ առաջնակարգ մասնագետները: Ծրագրում ներառված էին գրադարանային գործի բոլոր գործառույթների վերաբերյալ գիտելիքներ եւ գործնական հմտություններ՝ 12 թեմաներով, որոնք վերաբերում էին գրադարանային գիտելիքների ամրապնդմանը, գրադարանի աշխատանքների կանոնակարգմանը, աշխատակիցների մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանը եւ ոլորտի այլ հիմնախնդիրներին:

Դասընթացների ընթացքում ձեռք բերելով գիտելիքներ եւ տիրապետելով մասնագիտական հմտությունների կիրառման նոր գործիքակազմին ու աշխատելաոճին՝ մասնակիցները դրանք կփոխանցեն իրենց գործընկերներին»,-ներկայացրեց Գեղարքունիքի Վ․ Պետրչոսյանի անվան մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ