1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 12-ին, ժամը 17։37-ին ահազանգ է ստացել, որ Կարբի գյուղի 1-ին փողոցի9-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը հարակից օժանդակ շինությունում։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:58-ին,մարվել՝ 18։30-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 2 քմ), 30 հատ փայտե արկղ, 2 պատուհան, մասամբ ջերմահարվել օդորակիչը և անկել՝ 10 հավ։